2026թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գինու արտադրությունը աճել է 16%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 5,488.7 հազար լիտր գինի, որից 827.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալներն աճել են 16%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը աճել է 15․6%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 52․4%-ով և կազմել 1,482.4 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է 14․5%-ով և կազմել 1,019.1 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 20․5%-ով՝ կազմելով 31,073.5 հազար լիտր։
