ԱրարատԲանկը Գյումրիում ներկայացել է ՓՄՁ ֆինանսավորման աննախադեպ՝ 9.9% բիզնես վարկի առաջարկով
Հայաստանի բանկերի միության նախաձեռնած մարզային համաժողովն արդեն չորրորդ անգամ երկխոսության հարթակ է դառնում բիզնեսի, բանկային համակարգի և պետական հատվածի համար։
Այս անգամ համաժողովն անցկացվել է Շիրակի մարզում, որտեղ բիզնես միջավայրը լայն ընգրկում ունի՝ տեքստիլ արդյունաբերությունից մինչև տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացում։
ԱրարատԲանկը «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին ներկայացել է ՓՄՁ հաճախորդների բիզնեսի իրական կարիքներին համապատասխանող պրոդուկտներով՝ 9.9% դրամային բիզնես վարկի ակցիա, անգրավ բիզնես վարկ, առևտրի ֆինանսավորման վարկ, AraratLeasing։
«Հիմնադրման օրվանից ի վեր մենք համագործակցել ենք ԱրարատԲանկի հետ, և հյուրանոցի աշխատանքներն ավարտելուց հետո էլ շարունակել ենք հիմնական գործառույթներն իրականացնել մեր հուսալի գործընկերոջ հետ։ ԱրարատԲանկում մեզ համար գրավիչ են եղել ոչ միայն ֆինանսավարկային գործառույթները, այլև բիզնեսի խթանման խորհրդատվություններն ու քննարկումները»,- նշել է «Այվազովսկի» հյուրանոցի տնօրեն, ԱրարատԲանկի հաճախորդ Թորգոմ Գեւորգյանը։
«Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով պանելային քննարկումը նպատակ ուներ Շիրակի մարզի ՓՄՁ ոլորտի խնդիրները վերհանելուն զուգահեռ, քննարկել մարզային բիզնեսի համար ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները։
«Այսօր Հայաստանի մարզերում տեսնում ենք ծառայությունների և արտադրության զարգացման մեծ ներուժ։ Այս համատեքստում պետք է նշեմ, որ ԱրարատԲանկն ունի մասնաճյուղային մեծ ցանց։ Գյումրիում մենք ունենք 3 մասնաճյուղ, ինչը թույլ է տալիս առավել մոտ լինել Շիրակի մարզի բիզնեսներին՝ առաջարկելով ՓՄՁ հաճախորդների կարիքներին համապատասխան ֆինանսական լուծումներ և պրոդուկտներ»,- նշել է ԱրարատԲանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Կարեն Սարգսյանը։
Նա կարևորել է բիզնեսի զարգացումը ոչ միայն Երևանում, այլև մարզերում՝ նշելով, որ բանկի համար առանցքային նշանակություն ունի վարկային պորտֆելի հավասարաչափ բաշխվածությունը մայրաքաղաքում և մարզերում։
«Մենք շարունակում ենք մրցունակ պրոդուկտներ առաջարկել մեր հաճախորդներին։ ԱրարատԲանկը հայտարարել է ակցիա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի համար, որը գործելու է մինչև դեկտեմբերի 15-ը։ Ակցիայի շրջանակում վարկերը տրամադրվում են 20 մլն դրամից մինչև 1,5 միլիարդ դրամի չափով՝ 2-10 տարի ժամկետով։ Իսկ ամենագրավիչը ցածր տոկոսադրույքն է, որն առաջին 12 ամիսների համար կազմում է տարեկան 9,9 %»,- նշել է ԱրարատԲանկի «Գյումրի» մասնաճյուղի կառավարիչ Հակոբ Ղազարյանը։
Գյումրիում մեծ պահանջարկ ունեն նաև ԱրարատԲանկի անգրավ բիզնես վարկերը՝ հատկապես միկրո հաճախորդների կողմից՝ մինչև 10 մլն դրամ ֆինանսավորմամբ, ցածր տոկոսադրույքով առևտրի ֆինանսավորման վարկերը, որոնք հիմնականում կարճաժամկետ ֆինանսական միջոցների պահանջ ունեցող ներմուծողների համար են։ Իսկ ահա տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ առանց լրացուցիչ անշարժ գույքի գրավի հնարավոր է ձեռք բերել AraratLeasing-ի շնորհիվ։
ԱրարատԲանկի մասնակցությունը մարզային համաժողովներին ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի՝ ՓՄՁ ոլորտին առավել հասանելի և ճկուն ֆինանսավորում ապահովելու հանձնառությունը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
