2026թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 192,964.4 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 0.9%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 3․9%-ով և կազմել 112,968.6 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 2%-ով և կազմել 2,025.6 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն աճել է 20%-ով և կազմել 3,473.4 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 0.4%-ով՝ կազմելով 6,335.5 տոննա։
