Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
13/11/2026 18:45
Կիսվել

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին։ Միջոցառման շրջանակում Բանկն այցելուներին է ներկայացրել ինչպես անշարժ գույքի ձեռքբերմանն ու ֆինանսավորմանն ուղղված լուծումներ, այնպես էլ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը, որը փոխում է խոշոր ծավալի արտարժույթի փոխանակման պատկերացումները։ 

Rate.am-ի տնօրեն Գևորգ Մամիկոնյանի խոսքով՝ Toon Expo-ին Rate.Trading-ի մասնակցության հիմնական նպատակն է այցելուներին ներկայացնել, թե ինչպես ժամանակակից թվային գործիքների միջոցով առավել արդյունավետ իրականացնել արտարժութային գործարքները, նվազեցնել փոխարժեքային ռիսկերը և կառավարել ֆինանսական ծախսերը:

«Անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքներում փոխարժեքի նույնիսկ փոքր տատանումը կարող է հանգեցնել զգալի ֆինանսական կորստի։  Rate.Trading-ը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել այդ ռիսկը՝ խոշոր գումարների փոխանակման գործընթացն իրականացնելով ամբողջությամբ առցանց։ Toon Expo-ի այցելուները հնարավորություն ունեն տեղում ծանոթանալու հարթակի գործառույթներին, փորձարկելու թվային գործիքներն ու հասկանալու, թե ինչպես կարելի է արտարժույթի փոխանակումը դարձնել ավելի արդյունավետ և վերահսկելի», – ասաց Գևորգ Մամիկոնյանը։

Rate.Trading հարթակի հիմնական առավելությունները․

  • Նախընտրելի  փոխարժեք առաջարկելու հնարավորություն. հարթակը թույլ է տալիս ներկայացնել արտարժույթի գնման կամ վաճառքի ձեր նախընտրած փոխարժեքով հայտը, որը IDBank-ի հաստատումից հետո կատարվում է անմիջապես: 
  • Ժամանակի խնայողություն և հարմարավետություն. խոշոր գումարներ փոխանակելու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել բանկի մասնաճյուղեր. գործարքներն իրականացվում են ամբողջությամբ առցանց: 
  • Փոխարժեքային ռիսկերի արդյունավետ կառավարում. հատկապես անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքներում հարթակն օգնում է կառավարել փոխարժեքի տատանումներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը։
  • Հասանելիություն և ապահովություն. Rate.Trading-ը հասանելի է Idram&IDBank հավելվածից կամ rate.am կայքից, իսկ առևտրային հաշիվները բացվում և սպասարկվում են IDBank-ի կողմից։ 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88