TOON EXPO-ն վերադարձել է ավելի մեծ մասշտաբներով ու բացառիկ առաջարկներով
Տարածաշրջանի անշարժ գույքի, կառուցապատման և ներդրումային ոլորտի խոշորագույն հարթակներից TOON EXPO-ն արդեն 8-րդ անգամ մեկ հարկի տակ է համախմբել առավել քան 100 ընկերությունների՝ առաջատար կառուցապատողներ, անշարժ գույքի գործակալություններ ու ֆինանսական կառույցներ:
Ձեր երազանքի անշարժ գույքի ձեռքբերման ընտրության հնարավորությունը լայն է, լայն է նաև ներկայացված նախագծերի աշխարհագրությունը՝ Ռուսաստան, ԱՄԷ, Կիպրոս, Վրաստան, Ինդոնեզիա, Իսպանիա և այլն: Այս TOON EXPO-ն նախորդներից շատ է առանձնանում: Այս մասին վկայում են հենց կազմակերպիչները:
Բնակելի և ներդրումային անշարժ գույքի ձեռքբերումն այստեղ ձեռնտու է: Կարող եք տեղում ծանոթանալ թե ներկայացվող բազմաթիվ նախագծերի հետ, թե տեղեկանալ գույքի բոլոր մանրամասներին, թե իրականացնել անհրաժեշտ գործարքները, ընդ որում՝ այս ամենը հատուկ առաջարկներով ու զեղչերով:
Այնպես որ այս ուրբաթ-շաբաթ-կիրակի այլ գործեր մի պլանավորեք. TOON EXPO-ի շրջանակում Մերիդիան էքսպո կենտրոնում ձեր երազանքների անշարժ գույքը ձեզ է սպասում՝ բացառիկ պայմաններով:
