Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 397.50-0.50 EUR SELL - 399.50-1.50
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 59662.02-2.42 TOPIX - 3901.37-1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 23753.84+0.49 SSEC - 3602.57-0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
16/11/2026  CBA:  USD - 360.44-0.1 GBP - 475.35-1.46
16/11/2026  CBA:  EURO - 396.7-1.7
16/11/2026  CBA:  GOLD - 45089+227 SILVER - 579.94-10.36
ՊԵԿ-ը բացահայտել է ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր
16/11/2026 17:59
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության  կողմից 2026 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 324 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է  շուրջ 3.7 մլրդ դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․

  • մթերային խանութներում՝ 42 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 19.7 մլն դրամ,
  • մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 41 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 11.3 մլն դրամ,
  • հանրային սննդի ոլորտում՝ 30 խախտում, տուգանքի չափը՝1 մլն դրամ,
  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 27 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 6.7 մլն դրամ,
  • ոսկերչական ապրանքների և թանկարժեք քարերի առևտրի ոլորտում՝ 24 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 5.2 մլն դրամ,
  • առողջապահություն ոլորտում՝ 17 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 10.3 մլն դրամ,
  • հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 3.6 մլն դրամ,
  • շինանյութի առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ 3 մլն դրամ,
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների  գործունեության ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 2.9 մլն դրամ,
  • մսամթերքի առևտրի ոլորտում՝ 11 խախտում, տուգանքի չափը՝ 2.9 մլն դրամ,
  • այլ ոլորտներում` 96 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 3.6 մլրդ դրամ։

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 81 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է  277, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 69.3 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․

  • հանրային սննդի ոլորտում՝ 13 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 43, տուգանքի չափը՝ շուրջ 10.8 մլն դրամ,
  • շինարարության ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 53, տուգանքի չափը՝ շուրջ 13.3 մլն դրամ,
  • մթերային խանութներում՝ 7 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 9, տուգանքի չափը՝ 2.2 մլն դրամ,
  • այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 52 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 172, տուգանքի չափը՝ 43 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով  հարկ վճարողների մոտ արձանագրվել է  47 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 20.9 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • ոսկերչական ապրանքների և թանկարժեք քարերի առևտրի ոլորտում՝ 24 խախտում, տուգանքի չափը՝ 11.6 մլն դրամ,
  • առողջապահություն ոլորտում՝ ՝ 6 խախտում, տուգանքի չափը՝ 3 մլն դրամ,
  • կահույքի առևտրի ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ 1.3 մլն դրամ,
  • այլ ոլորտներում`  14 խախտում, տուգանքի չափը՝ 5 մլն դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

16/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.44
-0.1
Եվրո (EUR)
396.7
-1.7
Ռուբլի (RUR)
4.3693
-0.0234
Լարի (GEL)
138.95
+0.01
45089
+227
Արծաթ
579.94
-10.36