Գերմանիայի միլիոնավոր բնակիչներ ստիպված են խնայել ջեռուցման հարցում
2025 թվականին Գերմանիայի շուրջ 4,7 միլիոն բնակիչ, կամ երկրի բնակչության 5.7%-ը, ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով չի կարողացել տանը պահպանել հարմարավետ ջերմաստիճան։ Այս մասին են վկայում Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայության տվյալները։
2024-2025 թվականներին Գերմանիայում կենցաղային էներգիայի գները տարեկան կտրվածքով նվազել են, սակայն շարունակում են բարձր մնալ Ուկրաինայի շուրջ հակամարտության հետևանքով արձանագրված կտրուկ թանկացումից հետո։
2020 թվականից ի վեր սպառողների էներգետիկ ծախսերն աճել են 46.9%-ով։ Սա ավելի քան երկու անգամ գերազանցում է նույն ժամանակահատվածում գրանցված ընդհանուր գնաճը, որը կազմել է 21.9%։
