Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Չինաստանը մտադիր է միասնական չափորոշիչներ սահմանել արհեստական բանականության թոքենների համար
24/11/2026 12:16
Կիսվել

Չինաստանը մտադիր է միասնական չափորոշիչներ սահմանել արհեստական բանականության թոքենների համար

Չինաստանը նախատեսում է ուժեղացնել արհեստական բանականության (ԱԲ) թոքենների ստանդարտացում՝ հաշվողական ենթակառուցվածքների և ԱԲ ծառայությունների շուկայի զարգացմանը զուգահեռ։ Նոր կանոնների նպատակն է կարգավորել այն ռեսուրսների հաշվառումը, որոնք օգտագործվում են նեյրոցանցերի կողմից հարցումների մշակման ընթացքում։

Ինչպես Չինաստանի իշխանությունների ծրագրերի մասին գրում է Bloomberg-ը, Պեկինը թոքենները դիտարկում է որպես արհեստական բանականության ծառայությունների չափման միավոր, որը կարող է օգտագործվել հաշվողական ռեսուրսների արժեքի որոշման և ընկերությունների միջև փոխհաշվարկների համար։

Թոքենները տեղեկատվության տարրեր են, որոնք նեյրոցանցերը մշակում են տեքստեր, պատկերներ և այլ նյութեր ստեղծելիս։ Դրանց քանակն ազդում է մշակողների և կորպորատիվ հաճախորդների համար ԱԲ մոդելների օգտագործման արժեքի վրա։

Սեպտեմբերին Չինաստանի ստանդարտացման մարմինները ներկայացրել են թոքենային ծառայությունների ազգային չափորոշիչների մշակման առաջարկներ։ Դրանք նախատեսում են թոքենների հաշվարկման միասնական կանոններ սահմանել հարցումների մշակման տարբեր փուլերի համար, ինչպես նաև օգտատերերին և աուդիտորներին հնարավորություն տալ ստուգելու այդ տվյալները։

IDram

Չափորոշիչների մշակման աշխատանքներում ներգրավվել են չինական տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ DeepSeek-ը, Zhipu-ն, MiniMax-ը, Alibaba Cloud-ը, Ant Group-ը և Baidu-ն։

Միաժամանակ Չինաստանը զարգացնում է մասնագիտացված հաշվողական կենտրոնների ցանց, որոնք անվանում են թոքենների գործարաններ։ Այդ կենտրոնները ընկերություններին հնարավորություն են տալիս ձեռք բերել արհեստական բանականության ծառայություններ՝ առանց սեփական սարքավորումների վրա ինքնուրույն նեյրոցանցեր տեղակայելու անհրաժեշտության։

Պեկինում արդեն գործում է թոքենների գործարան, որի արտադրողականությունը գործունեության առաջին փուլում հասնում է օրական 1.4 տրիլիոն թոքենի։

Սեպտեմբերի վերջին Պեկինի իշխանությունները ներկայացրել են 2026-2028 թվականների համար թոքենային տնտեսության զարգացման ծրագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է հաշվողական կենտրոնների գնահատման համակարգի ստեղծում՝ հիմնված դրանց արտադրողականության, հարցումների մշակման արագության և էլեկտրաէներգիայի օգտագործման արդյունավետության վրա։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02