2013թ.-ին 8%-ով կրճատվել է շինարարության ոլորտի պետական ֆինանսավորումը
2013 թվականին Հայաստանում պետական բյուջեի հաշվին իրականացվել է 67,51 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Ըստ պաշտոնական վիճակագրության` նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 8%-ով:
Արդյունքում, պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալները կազմել են հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալի 15%-ը:
Նշենք նաև, որ հաշվետու տարում մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալի մոտ 43%-ը բաժին է ընկել կազմակերպություններին: Շուրջ 30%-ն իրականացվել է բնակչության միջոցնել հաշվին: Մնացյալ մասն իրականացվել է միջազգային վարկերի հաշվին: