Աճել է Հայաստանից թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արտահանումը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013 թվականին մեր երկրի արտահանման և ներմուծման ծավալների հիմնական ցուցանիշներն` ըստ ապրանքային խմբերի:
Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու տարում հանրապետությունից արտահանվել է 188,06 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը 2012 թվականի համեմատ աճել է շուրջ 8.7%-ով: Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը նվազել է մոտ 10%-ով և կազմել 308,87 մլն դոլար: