ԴՊՀ-ը բարձրացրել է օտարերկրյա բանկերի պահուստային կապիտալի ստորին սահմանագիծը
Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) բարձրացրել է ԱՄՆ տարածքում գործունեություն ծավալող օտարերկրյա խոշոր բանկերի համար սահմանված պահուստային կապիտալի նվազագույն ծավալը։
ԴՊՀ-ն խստացրել է կանոնները՝ ցանկանալով կրճատել ռիսկերը, և ապահովագրվել վարկերի գծով պոտենցիալ վնասներից։ Քաղաքականությունը կոչված է կրճատել համակարգի խոցելիության մակարդակը։
Նման քայլը չի ողջունվել օտարերկրյա բանկերի ներկայացուցիչների կողմից, քանի որ վերջինս կտանի տրամադրվող վարկերի ծավալների կրճատման։