ՀՀ-ն մարտկոցներով կապահովի ԿԱՄԱԶ և ՎԱԶ մակնիշներին
ՀՀ-ն նախատեսում է մարտկոցներ մատակարարել ԱվտոՎազ և ԿԱՄԱԶ գործարաններին։ Այս մասին է նշել ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը։
Նշենք, որ ՀՀ-ում գործող մարտկոցների արտադրությամբ հայտնի հայ-գերմանական «Էլբատ» գործարանի արտադրանքը որակապես համապատասխանում է ռուսական ավտոարտադրողների պահանջներին։
Հատկանշական է, որ ՀՀ-ի Մաքսային Միություն մուտք գործելու արդյունքում «Էլբատ»-ի մարտկոցները գնային մրցակցային առավելություններ կունենան ռուսական շուկայում։