
Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 36 մլրդ դրամի և 41 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.3 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով տեղաբաշխված միջոցների աճ:
Նշենք, որ փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 31.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.6 մլն ԱՄՆ դոլար: