«ՌԵՍՈ»-ն հանդես է եկել նոր առաջարկով
Հերթական նորարարությունը հայաստանյան ապահովագրական շուկայում. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը իր հաճախորդներին հնարավորություն է տալիս օնլայն տարբերակով հետևել ԱՊՊԱ-ի շրջանակներում հատուցման ընթացքին և ստանալ համապատասխան ծանուցումները` առանց տանից դուրս գալու կամ առանց որևիցե զանգ կատարելու:
Ընդամենը անհրաժեշտ է մուտք գործել www.reso.am և այնտեղ, սեղմելով «ՀԵՏԵՎԻՐ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ» կոճակը, մուտքագրել անհատական ծածկագիրը (տրվում է անմիջապես վթարի վայրում) և ստանալ հատուցման ընթացքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը։