Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
24/02/2014 17:29
Կիսվել

Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես, Սոչիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Տ.Սարգսյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից նախ շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու, և ռուս մարզիկների արձանագրած հաջողությունների ու պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ: «Օլիմպիական խաղերը մեծ տոն էին և բոլորս հիանում էինք այդ փայլուն սպորտային միջոցառմամբ, տիրում էր հիանալի մթնոլորտ»,- նշել Տիգրան Սարգսյանը: 

«Հարգելի Տիգրան Սուրենի, ողջունում եմ Ձեզ Սոչիում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ժամանել եք օլիմպիական խաղերի փակմանը: Ձեր երկրի նախագահը ներկա էր խաղերի բացմանը: Սա նաև մեր բարեկամության և գործընկերության խորհրդանիշ է: Այսօր նման աշխատանքային հանդիպման ընթացքում հնարավորություն ունենք անդրադառնալ ռուս-հայկական համագործակցությանը, դիտարկել, թե ինչպես են ընթանում աշխատանքները Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության հետագա զարգացման ուղղությամբ»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը: 

Այնուհետև, երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածնքների բնագավառների համատեղ ծրագրերը: 

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ռուսական ընկերությունները կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության մեջ: «Հայաստանում գործում են հազարից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: Ներդրումների ծավալով Ռուսաստանը մեր երկրում զբաղեցնում է առաջին տեղը: Հույս ունենք, որ առաջիկայում ևս այդ ներդրումները կշարունակվեն մեր երկրի տարբեր ոլորտներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալների մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալուց հետո: 

Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը բարձր են գնահատել նաև Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: ՌԴ վարչապետը նշել է, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: 

Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերվում են արդյունաբերական և հումանիտար համագործակցությանը:

Փետրվարի 23-ին Դմիտրի Մեդվեդևի հրավերով Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել նաև ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը: Դրա շրջանակներում ՀՀ վարչապետը կարճատև զրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11