
Արգենտինան համաձայնության է եկել Repsol-ի հետ
Արգենտինայի կառավարությունը և իսպանական Repsol նավթային խոշոր ընկերությունը համաձայնության են եկել, ըստ որի Արգենտիան ավելի վաղ ազգայնացված ակտիվների համար կվճարի 6 մլրդ ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ Արգենտինայի կառավարությունը գումարը կվճարի պետական պարտատոմսերի ձևով։ Իր հերթին Repsol-ը կհրաժարվի ավելի վաղ միջազգային դատարաններ ներկայացրած բողոքներից։
Նշվում է, որ Repsol-ը YPF-ի էքսպրոպրիացիայի արդյունքում իր կրած վնասները գնահատել է 1,76 մլրդ ԱՄՆ դոլար։
Հատկանշական է, որ Արգենտիայի տնտեսությունը բախվել է արտարժույթի պակասուրդի և գնաճի բարձր մակարդակի հետ։ Վերլուծաբանները նշում են, որ երկրում գնաճը հասել է 30%-ի։