Apple-ը կրկին ճանաչվել է ամենահարգված ընկերությունը
Fortune-ը հրապարակել է ամենահարգված ընկերությունների վարկանիշային աղյուսակը: Յոթ տարի անընդմեջ ամերիկյան Apple ընկերությունը զբաղեցնում է առաջատար հորիզոնականը։ Հարկ է նշել, որ Apple-ի գլխավոր մրցակիցները չեն ընդգրկվել առաջատար տասնյակում․ IBM ընկերությունը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, Samsung-ը՝ 21-րդ, Microsoft-ը՝ 24-րդ։
Վարկանիշի երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Amazon-ը, որի հաջորդել է Google-ը։
Առավել հարգված ընկերությունների առաջատար տասնյակում ընդգրկվել են Berkshire Hathaway, Starbucks, Coca Cola, Walt Disney, FedEx, General Electric ընկերությունները և այլն։