Բենզինի և դիզելային վառելիքի գները գրանցել են «հարաբերական» կայունություն
Փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ:
Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, մեր երկրում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 1.5% և 0.4%-ով, իսկ 2013 թվականի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի գների անփոփոխ մակարդակ: