![Մեր երկրի արտահանման ծավալի 28%-ը բաժին է ընկնում հանքահումքային արտադրանքին](https://b24.am/pub/uploads/2014/03/mining33_879111493.jpg)
Մեր երկրի արտահանման ծավալի 28%-ը բաժին է ընկնում հանքահումքային արտադրանքին
Մեր երկրի արտահանման կառուցվածքում շարունակում է առավել մեծ տեսակարար կշիռ ունենալ հանքահումքային արտադրանք՝ շուրջ 28%: Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ 2014 թվականի հունվարին Հայաստանից արտահանվել է 27,1 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք:
Միևնույն ժամանակ, համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն նաև ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, ինչպես նաև պատրաստի սննդի արտադրանքը:
Նշենք, որ հաշվետու տարում Հայաստանից արտահանվել են 25,3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր և 19,4 մլն ԱՄՆ դոլար արժեքով պատրաստի սննդի արտադրանք:
Հունվարին մեր երկրի արտահանման համախառն ծավալը կազմել է 96,8 մլն ԱՄՆ դոլար: