Բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 25 մլրդ ՀՀ դրամ
Ընթացիկ տարվա հունվար ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 25,03 մլրդ ՀՀ դրամ կամ վարկային ներդրումների ընդհանուր ծավալի 1.42%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա վերջի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են հայաստանյան բանկերի վարկային ներդրումների 5.73%-ը կամ 101,1 մլրդ ՀՀ դրամ: Երկարաձգված դասակարգված վարկերի կառուցվածքում ևս գերակշռել են կարճաժամկետ վարկերը: