
2013թ.-ին գրանցած արտոնագրերի քանակով առաջատար են եղել տեխնոլոգիական ընկերությունները
2013 թվականին Եվրոպայում արտոնագրերի գրանցման քանակով առաջատար են եղել տեխնոլոգիական ընկերությունները: Այս մասին տեղեկացնում է Եվրոպական արտոնագրային հանձնաժողովը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում Եվրոպայում գրանցած արտոնագրերի քանակով առաջատար է եղել կորեական Samsung ընկերությունը (2833 արտոնագիր): Երկրորդ տեղում հայտնվել է Siemens-ը (1974 արտոնագիր), երրորդ տեղում՝ Philips-ը (1839 արտոնագիր):
Ընդհանուր առմամբ, 2013 թվականին Եվրոպական արտոնագրային հանձնաժողովը տրամադրել է 66,7 հազար արտոնագիր: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 1,6%-ով: