
ՌԴ միջազգային պահուստները կրճատվել է 1,1%-ով
2014 թվականի մարտի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) միջազգային պահուստները կազմել են 493,326 մլրդ ԱՄՆ դոլար։ Փետրվար ամսվա արդյունքների հետ համեմատած՝ ցուցանիշը գրանցել է 1,1% անկում։
Հիշեցնենք, որ ՌԴ միջազգային պահուստները ռեկորդային մակարդակի են հասել 2008 թվականի օգոստոս ամսին՝ կազմելով 598 մլրդ ԱՄՆ դոլար։ Այնուհետև ֆինանսական ճգնաժամի արդյունքում 2009 մարտ ամսվա արդյունքներով կրճատվել են մինչև 376 մլրդ ԱՄՆ դոլար: