Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 40 մլրդ դրամի և 61 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.1 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով տեղաբաշխված միջոցների աճ:
Նշենք, որ փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.3 մլն ԱՄՆ դոլար: