Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Կփոխհատուցվի պետական բուհերի 780 ուսանողների ուսման վարձը
11/03/2014 13:52
Կիսվել

Կփոխհատուցվի պետական բուհերի 780 ուսանողների ուսման վարձը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի բժշկական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի հանձնման արարողությունը: Մրցույթի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել 780 ուսանող: Նրանցից մի քանիսին կրթաթոշակի հավաստագիրը հանձնել է անձամբ վարչապետը:

Շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակներ ստանալու կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ամեն անգամ ձեզ հանդիպելիս մի փոքր հուզվում եմ, որովհետև հիշում եմ իմ ուսանողական տարիները: Իհարկե, այսպիսի մթնոլորտը լիցքավորվելու և նոր էներգիայով լցվելու բացառիկ հնարավորություն է: Մենք ինչ էլ անենք ձեզ համար՝ միևնույն է քիչ է, դուք արժանի եք ավելիին: Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում և ձեր ապագան կապեք հայրենիքի հետ»:

Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, քանի որ այն նաև ուսանողության ինքնակազմակերպման լավ ձև է: Վարչապետը հիշեցրել է, որ հենց ուսանողներն են սահմանում կրթաթոշակ ստանալու չափորոշիչները, ընտրում, թե ում պետք է հանձնվի կրթաթոշակ, վերահսկում, որպեսզի այդ գործընթացը լինի թափանցիկ:

Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն այս տարիների ընթացքում կրթաթոշակ ստացած շուրջ 3000 ուսանողների անունից շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին՝ ծրագրին աջակցելու և այն շարունակական դարձնելու համար:

Կրթաթոշակի մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար: Մրցույթի անցկացման համար ՀՀ կառավարությունը Երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 մլն դրամ:

Այս տարի, ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 1500 ուսանող: Դիմել են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում մարզերում գործող և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից: Ուսանողներին ընտրելիս հաշվի են առնվել սահմանված հստակ չափորոշիչներ՝ ուսանողի առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը, հասարակական ակտիվությունը և այլն:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85