Կայացել է ԿԲ խորհրդի նիստ
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացել է արտագնա խորհրդի նիստ: Այն վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ խորհուրդը փոփոխություն է կատարվել «ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության նվազագույն ցանկը սահմանելու մասին» որոշման մեջ: Խորհուրդը վերաձևակերպել է անհատ ձեռնարկատեր Արա Մովսիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 635 և անհատ ձեռնարկատեր Հարություն Հարությունյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 192 լիցենզիաները: «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ (լիցենզիա թիվ 755/5) փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:
Խորհուրդը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «Սիգ Մանի Տրանսֆեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: