Google-ի հիմնադիրները հրաժարվել են տարեկան բոնուսից
2013 թվականի արդյունքներով Google ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը դրամական բոնուս չեն ստանա: Այս մասին նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Ինչպես հայտնի է՝ Բրինը և Փեյջն իրենք են հրաժարվում տարեկան բոնուսներից:
Քանի որ Google-ի հիմնադիրների հիմանական կապիտալը ներդրված է ընկերության արժեթղթերում, իսկ դրանց գները շարունակաբար աճում են, Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը առանց բոնուսների էլ ունենում են մեծ ֆինանսական եկամուտ:
2013 թվականին Google-ի արժեթղթերի գների գրանցած 58% աճի շնորհիվ ընկերության հիմնադիրներն աշխատել են 9,3-ական մլրդ ԱՄՆ դոլար: