Կանանց միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրի կազմակերպման ծախսը գնահատվել է 22.5 մլն դրամ
Կառավարությունը որոշել է փոխհատուցել կանանց միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրի կազմակերպման ծախսը: Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կառավարությունը կարևորել է հայ անվանի երգիչների, հաղորդավարների, պարային խմբերի մասնակցությամբ իրականացված կանանց միջազգային օրվան նվիրված «Միայն սիրո մասին» մեծածավալ համերգային ծրագիրը, և քանի որ դրա իրականացման ծախսը նախատեսված չի եղել Մշակույթի նախարարության 2014թ. բյուջեով, համերգի կազմակերպիչ «Հայկական ջազի 70 տարին» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար նախարարությանը հատկացվել է մոտ 22.5 մլն դրամ: