
Բանկերը նախընտրում են վարկեր տալ արտարժույթով
Այս տարվա առաջին ամսում հայաստանյան բանկերի կողմից տնտեսության իրական հատվածին տրամադրված վարկերի մեծ մասը կազմել են արտարժույթով վարկերը: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամսում արտարժույթով վարկերի տեսակարար կշիռը վարկերի համախառն ծավալում կազմել է 62.0%: Նշենք, որ 2013 թվականի դեկտեմբերին ցուցանիշը կազմել էր 61.8%:
2013 թվականի բոլոր 12 ամիսներին արտարժույթով վարկերի տեսակարար կշիռը վարկերի համախառն ծավալում գերազանցել էր 60%-ը: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր նախորդ տարվա փետրվարին՝ 64.9%, իսկ ամենացածր ցուցանիշը՝ դեկտեմբերին: