Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
Կառավարական շենքների նոր համալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել երկուսուկես տարում
14/03/2014 19:53
Կիսվել

Կառավարական շենքների նոր համալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել երկուսուկես տարում

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքի Վ. Սարգսյան հ. 3 հասցեում կառուցվող կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ (համալիրը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների վարչական մասնաշենքերի համար):

Հանրապետության Նախագահը ՀՀ քաղաքաշինության նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ծանոթացել է կառուցվող համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին:

Նախագահին զեկուցվել է, որ դեռևս 2013թ. ապրիլին մեկնարկած շին. աշխատանքներն ընթանում են ծրագրով նախատեսված ժամկետներին համապատասխան՝ արդեն ավարտված են մասնաշենքերի հիմնակմախքի շինարարական աշխատանքները, այժմ ընթանում են ինժեներական հաղորդակցուղիների մոնտաժային, ինչպես նաև քարե սալիկներով արտաքին ճակատների երեսպատման աշխատանքները: Նշվել է, որ համալիրի շին. աշխատանքների 2-րդ փուլով, վարչական մասնաշենքի Զաքյան փողոցին նայող ճակատի հարևանությամբ, նախատեսվում է կառուցել 1 ստորգետնյա ավտոկայանատեղով և 8 վերգետնյա հարկերով նոր վարչական մասնաշենք, որի ընդհանուր շինարարական մակերեսը կազմում է շուրջ 5000 քմ: Շինարարությունը նախատեսված է ավարտել երկուսուկես տարում:

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77