Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Յունիբանկ. IFC-ն բանկին կհատկացնի ևս 5 մլն ԱՄՆ դոլար
17/03/2014 16:19
Կիսվել

Յունիբանկ. IFC-ն բանկին կհատկացնի ևս 5 մլն ԱՄՆ դոլար

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կաջակցի “Յունիբանկ” ՓԲԸ-ին ներկրող և արտահանող ՓՄՁ-ների վարկավորման ծրագրի ընդլայնման, ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձարցման, առևտրի խթանման և  հավելյալ աշխատատեղերի ստեղծման գործընթացներում: IFC-ին Յունիբանկին կհատկացնի 5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ, որը կուղղվի   առևտրի խթանմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների շրջանառու միջոցների համալրմանը: “Լրացուցիչ վարկային միջոցները հնարավորություն կտան բանկին վարկառուներին առաջարկել ավելի մատչելի պայմաններ և  միջոցներ հասանելի դարձնել ավելի մեծ թվով ձեռնարկատերերի համար: Այդ կերպ մենք ձգտում ենք  դառնալ բիզնեսի համար առավել շահավետ գործընկեր և նպաստել դրա զարգացմանը, հատկապես շեշտը դնելով ՓՄՁ-ների առաջխաղացման վրա”,-ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը: 

Հիշեցնենք, որ 2013թ.-ի դեկտեմբերին IFC-ն և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) Յունիբանկի հետ կնքեցին համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում բանկին կհատկացվի 10 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է ՓՄՁ-ների երկարաժամկետ վարկավորմանը: ՓՄՁ-ների վարկավորման և ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման նպատակով IFC-ն Յունիբանկին մատուցում է նաև խորհրդատվական ծառայություններ ռկսերի կառավարման և ՓՄՁ-ների վարկավորման ուղղությամբ:

“Իրենց ամենօրյա գործարքներն իրականացնելու համար նման կարճաժամկետ ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորությունները ներկրող և արտահանող ձեռնարկությունների համար հաճախ սահմանափակ են: Ծրագրի նպատակն է  աջակցել տեղական ընկերություններին և դրական ազդեցություն ունենալ ընդհանուր տնտեսության վրա”,-նշեց IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:

Հայաստանը IFC անդամ և բաժնետեր է դարձել 1995թ.: IFC-ն 287 մլն դոլար է ներդրել ֆինանսական, արտադրության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտների 48 ծրագրերում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2