
Լիբանանյան ընկերությունը մտադիր է Հայաստանում զբաղվել ընկույզի մշակությամբ
Լիբանանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտով: Լիբանանյան ընկերություններից մեկը՝ «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս»-ը, ցանկանում է ներդրումներ կատարել Հայաստանի գյուղատնտեսւթյան ոլորտում և Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանում հիմնել «պիկան» ամերիկյան սորտի ընկույզի այգիներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունից՝ ընկերությունն արդեն ընտրել է մոտ 20 հա հողատարածք, և նախապատրաստական աշխատանքներ են կատարվում ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգից ներկրվող տնկիների առաջին ծառատունկը կազմակերպելու համար:
Նշենք, որ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս»-ը իր արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 40 երկրներ:
Սպասվում է, որ առաջիկայում «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության կողմից Լիբանանում թողարկված արտադրանքը կհայտնվի Հայաստանի խանութներում (ձիթայուղ, համեմունքներ, հատիկաընդեղեն և այլն):