Գերմանիայում վստահության ինդեքսը գրանցել է 16% անկում
2014 թվականի մարտ ամսին Գերմանիայում ներդրողների և վելուծաբանների տնտեսական սպասումների ինդեքսը, փետրվար ամսվա արդյունքների հետ համեմատած, նվազել է 16%-ով և կազմել 46,6 կետ։ Այս մասին է նշվում ZEW ուսումնասիրությունների ինստիտուտի հայտարարության մեջ։
Ավելի վաղ միջազգային Bloomberg գործակալության փորձագետները կանխատեսել էին ցուցանիշի աճ մինչև 52 կետ։
Երրորդ ամիս անընդմեջ Գերմանիայի տնտեսության նկատմամբ վստահության ինդեքսի անկումը պայմանավորված է Եվրոգոտու տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերի արդյունքում Գերմանիայի տնտեսական աճին սպառնացող վտանգներով։