Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
TÜV Rheinland-ը վերահաստատել է Ամերիաբանկի համապատասխանությունը ISO 9001:2008 որակի ստանդարտին
19/03/2014 20:35
Կիսվել

TÜV Rheinland-ը վերահաստատել է Ամերիաբանկի համապատասխանությունը ISO 9001:2008 որակի ստանդարտին

Գերմանական TÜV Rheinland միջազգային հեղինակավոր ընկերությունն արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացրել է հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Ամերիաբանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:

Ամերիաբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ TÜV Rheinland-ի աուդիտորը` Մարկ Զեյնունը, ով հանդիսանում է ընկերության հայաստանյան և լիբանանյան տնօրենը, բարձր է գնահատել 2013 թվականին Ամերիաբանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը և վերահաստատել է Բանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:

Ինովացիաների և որակի բաժնի ղեկավար Արթուր Համբարձումյանը նշել է. «Անցած մեկ տարվա ընթացքում Բանկի կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ներդրված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը: Մասնավորապես վերանայվել և կատարելագործվել են մանրածախ վարկավորման բիզնես գործընթացները` շեշտը դնելով հաճախորդներին արագ և բորձրորակ սպասարկելու վրա, մեծածավալ աշխատանքներ են կատարվել գործընթացների ավտոմատացման ուղղությամբ, մշակվել և ներդրվել են մի շարք նոր ծառայություններ, ինչպես նաև իրականացվել է շուրջ 160 բարելավում գործող գործընթացներում և համակարգերում: Այս ամենը վկայում է, որ Ամերիաբանկը չի սահմանափակվում միայն ISO 9001:2008 ստանդարտով պահանջվող նվազագույն միջոցառումների իրականացմամբ, այլ ներդնում է այնպիսի գործիքներ և կիրառում այնպիսի մեթոդներ, որոնք բխում են Բանկի ռազմավարական պլանով նախատեսված զարգացման նպատակներից և կորպորատիվ կառավարման սկզբունքներից»:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2