Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կհովանավորի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի մրցաշարը
24/03/2014 16:49
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կհովանավորի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի մրցաշարը

Մեկնարկել է Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի հինգերորդ մրցաշարը: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է մրցաշարի հովանավորությունը: Մրցաշարն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը:

Մրցաշարի հանդիսավոր բացմանը մասնակիցներին ողջունեցին Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և ֆուտբոլի վետերան, վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը: Պարային համարով իր մասնակցությունն ունեցավ նաև «Արաբկիր» պարային համույթը:

Մրցաշարին կմասնակցի News.am, boon.am TV, emedia.am կայքերի, «Լայմ TV», «Երկիր Մեդիա TV» հեռուստաընկերությունների, Mediamax գործակալության, «4-րդ իշխանություն» թերթի և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի լրագրողներից ձևավորված 8 թիմ:

Կանոնակարգի համաձայն, թիմերը վիճակահանությամբ բաժանվել են երկու խմբի:  Նախատեսված է առաջին փուլի հանդիպումները կազմակերպել շրջանաձև եղանակով: Խմբերի լավագույն երկու ցուցանիշ արձանագրած թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ, որի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ խաղին: Թիմերը կմրցեն նաև երրորդ տեղի համար:

Մրցաշարի փակման արարողությունը կկայանա ապրիլի 30-ին: Հաղթող թիմը կպարգևատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2014» գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Երկրորդ և երրոդ տեղեր զբաղեցրած թիմերը ևս կստանան գավաթներ, պատվոգրեր և մեդալներ: Մրցանակների կարժանանան նաև 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը և մրցաշարը լավագույնս  լուսաբանող լրագրողը:

ԱԹԱ-ն ունի սիրողական մրցումներ կազմակերպելու մեծ փորձ: 2000 թվականից սկսած` ասոցիացիան մրցաշարեր է կազմակերպել ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների (Քաղաքակրթությունների երկխոսության գավաթ), ՀՀ ձեռնարկությունների (Made in Armenia գավաթ), ՀՀ-ում հավատարմագրված բանկերի աշխատակիցների և բուհերի ուսանողների (Լև Յաշինի գավաթ) թիմերի միջև անցկացրել է բարեգործական խաղեր, որոնցից ստացված հասույթը փոխանցել է հանրապետության մանկատներին: 2002 և 2009 թվականներին ԱԹԱ-ն Երևանում և Ստեփանակերտում ՀՀ և ԼՂՀ նախագահների հովանու ներքո կազմակերպել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողական մրցաշարեր:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85