
Մեծ Բրիտանիայում գնաճը կազմել է 1,7%
2014 թվականի փետրվար ամսվա արդյունքներով Մեծ Բրիտանիայում սպառողական գների աճը տարվա կտրվածքով կազմել է 1,7%։ Նշվում է, որ հունվար ամսվա արդյունքներով միևնույն ցուցանիշը գրանցել է 1,9% աճ։ Այս մասին է հաղորդում ONS ազգային վիճակագրական ծառայությունը։
Գրանցված արդյունքները համընկել են ավելի վաղ փորձագետների կողմից արված կանխատեսումների հետ։ Փետրվար ամսվա արդյունքներով, սպառողական գները ամսվա կտրվածքով աճել են 0,5%-ով, մինչդեռ հունվարին ցուցանիշը գրանցել է 0,6% անկում։