Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Նախարարությունում վստահ են՝ ձմռան ցրտերը չեն վնասել պտղատու այգիներն ու ցանքատարածությունները
26/03/2014 10:07
Կիսվել

Նախարարությունում վստահ են՝ ձմռան ցրտերը չեն վնասել պտղատու այգիներն ու ցանքատարածությունները

Հանրապետության ողջ տարածքում, սկսած 2013թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից, արձանագրվել էր ջերմաստիճանի կտրուկ անկում և արդեն ամսվա վերջին Արարատյան հարթավայրի առանձին հատվածներում գիշերային ժամերին գրանցվել էին մինչև -20 -22°C, իսկ բարձրադիր գոտում՝ զգալիորեն ավելի ցածր: Նշված ջերմաստիճանային ռեժիմը սովորաբար վտանգ է ներկայացնում չթաղված խաղողի այգիների համար:

Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ հնարավոր հետևանքները պարզելու նպատակով, դեռևս ընթացիկ տարվա հունվար ամսին, բոլոր տարածաշրջաններում գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետների կողմից, սենյակային պայմաններում, ուսումնասիրվել են սեղանի և տեխնիկական տարբեր սորտերի չթաղված վազերից վերցված կտրոնները, որի արդյունքում պարզվել է, որ տեխնիկական սորտերի վազերը չեն տուժել, իսկ սեղանի առանձին սորտերի միամյա մատերի վրա նկատվում է կենտրոնական աչքերի որոշ վնասվածություն, որը ըստ մասնագետների եզրակացության՝ վազերի բերքատվության վրա էական ազդեցություն չի ունենա: Ավելին, սովորաբար այգեթաղի և այգեբացի ընթացքում վազի թևերի, ենթաթևերի ու բերքատու մատերի 20-30%-ը կոտրվում են ու վնասվում, պատճառ դառնում բերքի կորուստների, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Բացի այդ, խաղողի վազը ունի վերականգնվելու մեծ ներուժ և բավարար ագրոտեխնիկայի կիրառման, ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի համալիր օգտագործման, բուժումների և ոռոգման աշխատանքների ժամանակին կազմակերպման դեպքում ոչ միայն հաջողվում է վերականգնել կորուստները, այլև բարձր բերք ապահովել:

Այնուամենայնիվ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի խրախուսում այգեթաղից հրաժարումը և հորդորում է հանրապետության այգեթաղ տարածաշրջանների խաղողագործներին՝ պարտադիր կատարել այգեթաղ, միաժամանակ զգուշացնելով, որ խիստ սառնամանիքների դեպքում կարող են ցրտահարվել անգամ վազերի թևերն ու բունը և գյուղացուն զրկել մի քանի տարի բերք ստանալու հնարավորությունից:

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ձմռան ցրտերի հետևանքով չեն տուժել պտղատու ծառատեսակները, չեն վնասվել նաև աշնանացան հացահատիկայն մշակաբույսերի ցանքերը և լավ նախադրյալներ կան բարձր բերքատվության ապահովման համար:

Արարատյան դաշտում մարտի 17-ից սկսել է ծիրանենիների ծաղկումը և մի քանի օրից կդիտվի համատարած ծաղկումը:

Չնայած գյուղատնտեսական տարին շուրջ 2 շաբաթով սովորականից ավելի շուտ է սկսվել, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ եղանակային պայմանները բարենպաստ են և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46