2013թ.-ին ավիաընկերությունները կրճատել են ուղեբեռի կորստի և ուշացման դեպքերը
2013 թվականին, նախորդ տարվա համեմատ, ամբողջ աշխարհի ավիաընկերությունները 21%-ով կրճատել են ուղևորների բեռների կորստի, վնասման և ուշացման դեպքերը: Այս մասին նշում է SITA ընկերությունը՝ հիմք ընդունելով աշխարհի տարբեր ծայրերում գործող շուրջ 2800 օդանավակայանների տվյալները:
Իրականացված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2013 թվականին ամբողջ աշխարհում ավիաընկերությունների ողևորները հայտնել են բեռների «սխալ մշակման» 21,8 մլն դեպքի մասին: Այս ցուցանիշի 81%-ը կազմել են բեռների ուշացման դեպքերը: