Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 32 մլրդ դրամի և 48 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.8 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով տեղաբաշխված միջոցների անկում:Նշենք, որ մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 39.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50 մլն ԱՄՆ դոլար: