Միլիոնատերերը նախընտրում են ապրել Մեծ Բրիտանիայում
New World Wealth վերլուծական գործակալությունը ուսումնասիրել և պարզել է, որ ամենաշատ դոլարային միլիոնատերերն ապրում են ԱՄՆ-ում: Երկրորդ տեղում Ճապոնիան է, երրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան:
Ըստ ներկայացված տվյալների՝ ԱՄՆ-ում ապրում է ավելի քան 4 մլն միլիոնատեր, Ճապոնիայում՝ 1,06 մլն միլիոնատեր, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 815 հազար միլիոնատեր: Ռուսաստանում ապրում է 82,3 հազար դոլարային միլիոնատեր:
Հատկանշական է, որ վերջին շուրջ 10 տարվա կտրվածքով միլիոնատերերին ամենաշատը գրանվել է Մեծ Բրիտանիան: 2003-2013 թվականների ընթացքում Մեծ Բրիտանիա է տեղափոխվել շուրջ 114,1 հազար միլիոնատեր:
Իր գրավչությամբ երկրորդ տեղում Սինգապուրն է: Վերջին 10 տարվա ընթացքում Սինգապուր է տեղափոխվել 45 հազար միլիոնատեր: Այնուհետև հաջորդում են ԱՄՆ-ն, Ավստրալիան և Հոնկոնգը: