Այլ Լուրեր

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Beeline. «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» ֆոտոմրցույթ` շահեք Nokia Lumia 720
31/03/2014 14:46
Կիսվել

Beeline. «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» ֆոտոմրցույթ` շահեք Nokia Lumia 720

31 մարտի, 2014, Երևան.  «ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի գլխավոր հաղթողները «ԱրմենՏել» ընկերության կողմից կպարգևատրվեն Nokia Lumia 720  հեռախոսով, իսկ եզրափակիչ փուլ անցած ևս երկու մասնակից կարժանան խրախուսական մրցանակների:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված այս գարնանը և մինչև ապրիլի 15-ը ժամը 24:00-ն ներառյալ ուղարկել լուսանկարը pr@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հատուկ հավելվածի օգնությամբ ապրիլի 16-ին կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում:

«Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով քվե, իսկ երկրորդը կընտրի լուսանկարիչներից և ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովը։ Գնահատման ժամանակ հաշվի կառնվեն ինչպես գաղափարի յուրահատկությունը, այնպես էլ լուսանկարի մասնագիտական կատարումը:
«Սոցիալական քաղաքականության շրջանակում մեր ընկերության հիմնական նպատակն է խրախուսել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ պարգևում են ուրախություն շրջապատի մարդկանց և գեղեցկացնում նրանց կյանքը: Մասնակցե´ք այս գեղեցիկ գարնանային մրցույթին, ցուցաբերե´ք ստեղծագործ և յուրահատուկ մոտեցում, կիսվե´ք մեզ հետ Ձեր գարուններով, իսկ մենք կօգնենք կյանքը դարձնել ավելի լավ», – նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Մրցույթն ավարտվում է ապրիլի 28–ին. նույն օրը հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia ցանցի Beeline Armenia էջում  https://www.facebook.com/beeline.am հասցեով:

«Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» ֆոտոմրցույթի պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար հետևե´ք այս հղմանը` https://www.facebook.com/beeline.am/app_167969729896883

Հիշեցնենք, որ ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 753 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 220 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93