
Տիգրան Սարգսյանը` իր հրաժարականի մասին. «Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հրաժարականի մասին գրառում է արել Facebook-ի իր պաշտոնական էջում:
Տիգրան Սարգսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ,
Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված:
Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար:
Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն Մարմնի նիստում: