Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Mercedes-Benz-ը ռեկորդային վաճառքներ է գրանցում
04/04/2014 16:37
Կիսվել

Mercedes-Benz-ը ռեկորդային վաճառքներ է գրանցում

2014թ.-ի մարտ ամիսն արդեն իսկ կարելի է գրանցել Mercedes-Benz-ի պատմության մեջ: Անցած ամսում գերմանական ավտոհսկան վաճառքների նոր ռեկորդ է սահմանել: Վաճառքների ծավալը փետրվար ամսի համեմատ աճել է 13.3%-ով և կազմել 158.5 հազար ավտոմեքենա: Իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակում վաճառված մեքենաների թիվը հասել է 374.3 հազարի, ինչը նույնպես ռեկորդ է:

Ավտոկոնցեռնի վաճառքի բաժնի ղեկավար Օլա Կալենիուսը նշել է, որ այս տարվա սկզբի ցուցանիշները 2013թ.-ի բարձր ցուցանիշների շարունակությունն են, որոնք իրենց հերթին հիմնված են այն բանի վրա, որ իրենց հաջողվեց միանգամից մի քանի հաջող մոդել թողարկել: Աճը հիմնականում ապահովվել է կոմպակտ մեքենաների հաշվին` A, B, CLA և GLA դասեր` +26%:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի կոնցեռնի վաճառքների ծավալներն աճել էին 10%-ով: Mercedes-Benz-ի հիմնական նպատակն է 2020թ.-ին վաճառքների ծավալներով անցնել հիմնական մրցակից BMW-ից:

Նշենք նաև, որ ամենամեծ աճն արձանագրվել է Ճապոնիայում` +39.5% և 8.7 հազար մեքենա: Չինաստան` +34% և 24.9 հազար մեքենա, ԱՄՆ + 11.2% և 27.4 հազար մեքենա: Եվրոպայում աճը բավական համեստ է եղել` +7.6% և 76.6 հազար մեքենա: Հետաքրքիր է, որ Գերմանիայում աճը կազմել է միայն 1%:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88