Հունվար-մարտին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը գերազանցել է 50 մլրդ դոլարը
2014 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 50,6 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին վկայում են ՌԴ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:
Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Ռուսաստանից կապիտալի արտահոսքի ցուցանիշն աճել է մոտ 1,8 անգամ:
Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին Ռուսաստանից այլ երկրներ էր «հոսել» 59,7 մլրդ ԱՄՆ դոլար: 2012 թվականին ցուցանիշը կազմել էր 53,9 մլրդ ԱՄՆ դոլար:
Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության վերջին կանխատեսման համաձայն՝ այս տարի երկրից կապիտալի արտահոսքը կարող է գերազանցել 100 մլրդ ԱՄՆ դոլարը: