Երկու ամսում Չինաստանից Հայաստան է ներմուծվել 57 մլն դոլարի արտադրանք
Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում Չինաստանից Հայաստան է ներմուծվել 57,0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 4,3%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Չինաստանին բաժին է ընկել Հայաստանի ներմուծման համախառն ծավալի 9.5%-ը: Այս ցուցանիշով Չինաստանը ներմուծման ոլորտում մեր երկրի երկրորդ խոշոր գործընկեր-երկիրն է՝ Ռուսաստանից հետո:
Նշենք, որ հունվար-փետրվարին Չինաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության կառուցվածքում ներմուծումը կազմել է ավելի քան 80%: