LME. Գունավոր մետաղների գներ 15/04/14
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 1871.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.13%-ով և կազմել 6635.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 2100.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 13910.16 դոլար, անագի գինը չի փոխվել և կրկին կազմել է 23350.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.17%-ով և կազմել 2047.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 5.77%-ով և կազմել 27500.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: