Deutsche Bank-ը վաճառում է Լաս Վեգասի իր խաղատունը
Deutsche Bank-ը հավանական գնորդների հետ բանակցություններ է վարում Լաս Վեգասի իր Cosmopolitan հյուրանոցային համալիրի և խաղատան վաճառքի շուրջ: Վաճառքի արդյունքում բանկը մտադիր է ներգրավել շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ նշելով, որ գերմանական բանկի բիզնեսի հավանական գնորդները չորս են:
Deutsche Bank-ը դեռևս հրաժարվում է հանդես գալ պաշտոնական պարզաբանմամբ:
Նշենք, որ Cosmopolitan համալիրը բացվել էր 2010 թվականի վերջին: 2013 թվականի արդյունքներով Cosmopolitan-ը գրանցել է 103 մլն ԱՄՆ դոլարի շահույթ: