Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Օրանժը նոր փաթեթներ է գործարկել
22/04/2014 17:08
Կիսվել

Օրանժը նոր փաթեթներ է գործարկել

Orange-ը ներկայացրեց նոր փաթեթներ իր ամսական բաժանորդագրությունների բաժանորդների համար: Այսուհետ Orange-ի Դելֆին, Թիթեռ և Պանտերա ամսական բաժանորդագրությունների բոլոր սակագնային պլանների բաժանորդները կարող են ակտիվացնել PLUS փաթեթներ և, ի լրումն իրենց ամսական ներառված րոպեների ու մեգաբայթերի, ստանալ հավելյալ րոպեներ այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաև լրացուցիչ մեգաբայթեր:

«PLUS 50» կամ «PLUS 100» փաթեթներն ակտիվացնելով՝ բաժանորդները կստանան համապատասխանաբար 50 կամ 100 հավելյալ րոպեներ այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաև լրացուցիչ 100ՄԲ շաժական ինտերնետի ծավալ՝ համապատասխանաբար 1000 կամ 1500 դրամ ակտիվացման վճարի դիմաց: Փաթեթների վավերականության ժամկետը 31 օր է: «PLUS 50» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *111*41#, իսկ «PLUS 100» փաթեթի դեպքում՝ *111*42#:

«Ի լրումն ամսական բաժանորդագրությունների բաժանորդներին առաջարկվող սակագնային պլաններում ներառված շատ րոպեների և մեգաբայթերի՝ մենք ավելացրել ենք ևս երկու փաթեթ, որոնք այժմ հասանելի են Orange-ի Դելֆին, Թիթեռ և Պանտերա ամսական բաժանորդագրությունների բոլոր բաժանորդներին: Կարծում ենք՝ շարժական կապի համարների տեղափոխելության ծառայության համատեքստում ներկայացված այս առաջարկը մեր բաժանորդներին կտա այլ ցանցերի բաժանորդ հանդիսացող իրենց մտերիմների հետ առավել ազատ շփվելու հնարավորություն՝ առանց ծախսերի մասին անհանգստանալու», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75