Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Մաքսային Միությանն անդամակցելուն ընդառաջ փոփոխվում է ՀՀ մաքսային օրենսգիրքը
23/04/2014 14:41
Կիսվել

Մաքսային Միությանն անդամակցելուն ընդառաջ փոփոխվում է ՀՀ մաքսային օրենսգիրքը

Այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացման ժամանակացույցի 17-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ԱՏԳ ԱԱ տասանիշ դասակարգման համակարգ, որը կհամապատասխանի «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008թ. հունվարի 25-ի Համաձայնագրի պահանջներին: Առաջարկվում է օրենքն ուժի մեջ մտցնել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման օրվանից:

Նիստում հավանության է արժանացել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Օրինագծի առարկան մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառության, նախնական և պարտադիր տեղեկության տնօրինման, տրամադրման, պարզեցված ընթացակարգերի կիրառման միջոցով արդյունավետ մաքսային հսկողության ստեղծումն է:    Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքային ծրագրին: Որոշումն արտացոլում է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության շրջանակում տեղեկատվական համակարգերի զարգացմանը կամ ներդրմանն ուղղված աշխատանքի ապահովման միջոցառումները և դրանց իրականացման համար պահանջվող ծախսի մեծությունը:

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտ է նորմատիվ իրավական ակտի ընդունման միջոցով սահմանել լիազոր մարմինների գործառույթները: Հաշվի առնելով այն, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին ՀՀ մաքսային օրենսգրքով արդեն իսկ վերապահված է արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը վարելու գործառույթ, կառավարությունն իր հաջորդ որոշմամբ ՀՀ և Մաքսային միության անդամ պետությունների փոխադարձ առևտրի վիճակագրության վարման լիազոր մարմին է ճանաչել պետեկամուտների կոմիտեն և հաստատել փոխադարձ առևտրի վարման կանոնները:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01