ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԳՆԻ 17,5 ՀԱԶԱՐ ՆՈՐ ՄԵՔԵՆԱ
ԱՄՆ կառավարությունը երկրի ավտոմեքենաշինության ոլորտը փրկելու նպատակով նոր ծրագիր է մշակել: ԱՄՆ նախագահ Օբաման սույն ծրագրի մասին խոսելիս նշել է, որ ԱՄՆ կառավարությունը մոտակա ժամանակ General Motors, Chrysler և Ford ընկերություններից ձեռք կբերի 17,5 հազար նոր մեքենա, այս նպատակով ԱՄՆ վարչակազմը կհատկացնի 285 միլիոն դոլար, որը կվերցվի հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելու համար նախատեսված 787 միլիարդ դոլարից: Բարաք Օբաման նաև նշել է, որ իրենք այս քայլին են դիմում ամերիկյան մեքենաների նկատմամբ պահանջարկը մեծացնելու նպատակով և ավելացրել, որ ամեն ինչ կանի ԱՄՆ ավտոմեքենաշինական ոլորտը ճգնաժամից դուրս բերելու համար: