ՎՐԱՍՏԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ
Վրացական "Կոմերսանտ" ռադիոյին տրված հարցազրույցի ժամանակ «Dhabi Group» ընկերության Վրաստանի համակարգող Գեորգի Սաթուրձեն հայտարարել է, որ արտասհամանյան ներդրողների զգուշավորությունը Վրաստանում ներդրումներ կատարելու հարցում բացատրվում է Օգոստոսյան պատերազմով, նոյեմբերյան ցույցերով և վերջապես արդեն այսօր կրկին տեղի ունեցող ընդդիմության բազմամարդ հանրահավաքներով: Սաթուրիձեի խոսքերով այսօր տեղի ունեցող իրադարձությունները շատ ներդրողների համար ներդրումները դադարեցնելու ահազանգ ենկ հանդիսանում:
Սաթուրձեն նաև համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի երկրներից Վրաստանին կհաջողվի ամենաքիչ կորուստներով դուրս գալ ճգնաժամից, քանի որ Պետական ֆինանսատնտեսական մարմինները և երկրի բանկային համակարգը լավ են ձևավորված և տիրապետւոմ են իրավիճակին: